Ինչ է ենթադրում կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժին հեռախոսներով հետևելու նախագիծը30 մարտի 2020 - 09:14 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն մարտի 30-ին կքննարկի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների նախագծերը։ Փոփոխությունները հնարավորություն կտան կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։ PanARMENIAN.Net ը պարզ լեզվով պատմում է՝ ինչ են ենթադրում նոր փոփոխությունները։ Այսպիսով, օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։ Կարող են տրամադրվել հիվանդացածների ու նրանց շփման շրջանակի մասին, այդ թվում` բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ։ Դրանք բոլորն ապանձնավորվելու են, իսկ անձնավորված տվյալները՝ ոչնչացվեն արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, անձանց գաղտնիությունը խախտելը կամ տվյալները որևէ այլ նպատակով օգտագործելն առաջացնելու է պատասխանատվություն։ Ստացված տվյալների բովանդակության որևէ ձայնագրում, վերծանում, պահպանում կամ այլ տիպի հսկողություն արգելվում է։ Տվյալները կարող են բացահայտվել երրորդ անձանց՝ «տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց, այդ ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը ապահովելու նպատակով», - նշվում է նախագծում: Ընդ որում` թողնել սարքը տանն ու գնալ զբոսնելու չի ստացվի․ նրանք, ում նկատմամբ կիրառվել են տեղաշարժի սահմանափակումներ, պարտավոր են լինելու օգտվել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներից և հետևել դրանց օգտագործման կարգին: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |