Հռոմի պապը միացել է համաշխարհային հրադադարի՝ Գուտերեշի կոչին30 մարտի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սատարում է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնութանը, որը կոչ է արել գլոբալ հրադադար հաստատել մոլորակում, ինչը թույլ կտա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը։ «Միանում եմ նրանց, ովքեր հավանություն են տվել այդ կոչին և հրավիրում բոլորին հետևել դրան՝ դադարեցնելով բոլոր ռազմական գործողությունները, միջանցքներ բացել հումանիտար օգնության համար, վերադառնալ դիվանագիտությանը»,- ասել է նա կիրակնօրյա քարոզում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Հռոմի պապը հույս է հայտնել, որ համընդհանուր հակազդեցությունը կորոնավիրուսի տարածմանը թույլ կտա մարդկանց կրկին իրենց զգալ «միասնական մարդկային ընտանիքի անդամ», իսկ առանձին ազգերի և հակամարտող կողմերի ղեկավարներին՝ հաղթահարել դիմակայությունը։ «Հակամարտությունները չի կարելի պատերազմով հանգուցալուծել։ Պետք է հաղթահարել անտագոնիզմն ու հակասությունները երկխոսության և խաղաղության կառուցողական որոնման միջոցով»,- ասել է Հռոմի պապը։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել համաշխարհային զինադադարի կոչով․ նրա խոսքով՝ աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։ Հայաստանն ու Արցախն իրենց լիակատար աջակցությունն է հայտնել աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |