Մոսկվայում ևս 2 մարդ է մահացել կորոնավիրուսից․ Vesti.ru

Մոսկվայում ևս 2 մարդ է մահացել կորոնավիրուսից․ Vesti.ru

PanARMENIAN.Net - Մոսկվայում ևս 2 մարդ է մահացել կորոնավիրուսից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն։

Գլխավոր բժիշկը տեղեկացրել է, որ մահացածներից մեկը 80 տարեկան էր՝ ուներ սրտի անբավարարություն, թոքաբորբ, նա 4 օր միացած է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Մյուս մահացածը 69 տարեկան էր՝ ուներ թոքաբորբ, շաքարախտ, 3 օր միացած է եղել թոքերի արհեստական շնչառության սարքին, գրում է Vesti.ru-ն։

Մարտի 30-ից Մոսկվայում տնային ինքնամեկուսացման խիստ ռեժիմ է հայտարարվել՝ անկախ տարիքից։ Մարտի 30-ից տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն է՝ բուժօգնության և կյանքին ու առողջությանը վտանգի։ Թույլատրվում է նաև գնալ աշխատանքի այն անձանց, որոնց դա արտոնվել է, ինչպես նաև գնումների՝ մոտակա խանութ կամ դեղատուն։ Կարելի է նաև զբոսանքի տանել շանը՝ տնից ոչ ավելի, քան 100 մ շառավղով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---