Թորոսյան. ՀՀ-ում վարակման 14 ծանր դեպք կա, նրանց վիճակը կբարելավվի

Թորոսյան. ՀՀ-ում վարակման 14 ծանր դեպք կա, նրանց վիճակը կբարելավվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թվում 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր դեպք կա, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով՝ հնարավոր է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու վիճակը բարելավվի, թոքերի արհեստական օդափոխության սարքը անջատվի: Նա նաև հայտնել է, որ ծանր վիճակում գտնվող մյուս երկու պացիենտը, հավանաբար, կտեղափոխվեն պալատ:

«Թոքերի օդափոխման միայն մեկ սարք է օգտագործվում, որը, հավանաբար, կանջատենք: Կա վիճակագրություն, որ եթե պացիենտը հասնում է ինտենսիվ թերապիայի, ապա հիմնականում 50 տոկոսը գնում է ինտուբացիայի և ինտուբացված պացիենտների քիչ տոկոսն է ապրում, որովհետև այդ փուլը ծանր է: Մեր թվերը փոքր են, նման կերպ կանխատեսելը դժվար կլինի, ՀՀ-ում ամեն կոնկրետ դեպքը ինդիվիդուալ է: Օրինակ՝ ունենք նաև ծանր դեպք, որը երիտասարդ է, սակայն մեծ հավանականությամբ՝ շուտով կդադարի ծանր լինել»,- ասել է Թորոսյանը՝ նշելով, որ կորոնավիրուսով վարակման ելքը որոշում են քրոնիկական հիվանդությունները:

Նախարարը նշել է, որ ինտենսիվ թերապիայի փուլում գտնվող պացիենտները քրոնիկական հիվանդություն ունեն բացառությամբ մեկի՝ երիտասարդի:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել է, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---