Գրիգորյան. Հայտնի չէ՝ մարտի 31-ից կհանվի տեղաշարժի խիստ սահմանափակումը, թե՝ ոչ

Գրիգորյան. Հայտնի չէ՝ մարտի 31-ից կհանվի տեղաշարժի խիստ սահմանափակումը, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով տեղաշարժի խիստ սահմանափակման ժամկետը մարտի 31-ին է լրանում և սահմանափակումը վերացնելու հարցին հնարավոր կլինի պատասխանել միայն այդ ժամանակ, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մինչև մարտի 31-ը ցանկացած օրվա վիճակագրություն նշանակություն կունենա այդ օրը կայացվելիք որոշման վրա: Ըստ այդմ, պետք է սպասել, որ այդ հարցի պատասխանը կլինի այն օրը, երբ որոշում կկայացի»,- ասել է Գրիգորյանը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում, մարդիկ կարող են տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝ տեղաշարժման թերթիկ լրացնելով: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---