Վրաստանում պարետային ժամ է հայտարարվել. 21:00-ից հետո դրսում մարդ չի լինի![]() 30 մարտի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի պատճառով պարետային ժամ է հայտարարվել, քաղաքացիները ժ. 21:00-ից մինչև առավոտվա 6-ը փողոց դուրս գալ չեն կարող, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Էխո Կավկազա»-ն: Նշվում է նաև, որ կսահմանափակվեն 3-ից ավելի մարդկանց հավաքները՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների՝ սոցիալական հեռավորության պահպանման պայմանով: 70-ից բարձր տարիքի քաղաքացիներին կարգելվի տնից դուրս գալ՝ բացառությամբ մոտակա մթերային խանութ, դեղատուն կամ հիվանդանոց գնալը: Ավելի վաղ Վրաստանի իշխաությունները հայտարարել էին, որ կորոնավիրուսի անկառավարելի համաճարակի շեմին են: Մարտի 30-ի դրությամբ երկրում վարակի հաստատված դեպքերը հասել են 98-ի։ 18 մարդ ապաքինվել է, կարանտինում 4978 մարդ կա, հսկողության տակ՝ 266 ![]() ![]() Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով 2-ը ստացել էր պատվաստանյութը, 4-ը՝ պլացեբոն ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |