Տոկիո-2020-ը կկայանա 2021-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը30 մարտի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի՝ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կանցկացվեն 2021-ի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 8-ը, փոխանցում է AlJazeera-ն: 2020-ին նախատեսվում էր Օլիմպիադան անցկացնել հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ խաղերը կհետաձգվեն և կանցկացվեն հաջորդ տարի՝ 2021 թվականին, սակայն հստակ ժամանակացույցը չէր նշվել: Հայտնի էր նաև, որ 2021-ին նախատեսվող Օլիմպիական խաղերը կկրեն «Օլիմպիադա-2020» անունը: Նշվում է, որ Օլիմպիական խաղերի ժամանակացույցը դրանց նախապատրաստման համար առանցքային նշանակություն ունի: Հետաձգվել են նաև Պարալիմպիկ խաղերը. դրանք կանցկացվեն 2021-ի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 9-ը: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով ողջ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել մոտ 730,000-ից ավելի մարդ: Վիրուսից մահացել է մոտ 35,000 հոգի, վերականգնվել է մոտ 157,000 մարդ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն |