ԿԳՄՍՆ․ Վարձը չվճարած ուսանողներին առաջարկվել է չզրկել ուսումից

ԿԳՄՍՆ․ Վարձը չվճարած ուսանողներին առաջարկվել է չզրկել ուսումից

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձերի չվճարման հետ կապված ուսանողներին ուս.գործընթացում չընդգրկելուց՝ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը։ Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա շրջաբերական է ուղարկել պետական և ոչ պետական բուհերի ռեկտորներին։

«Առաջարկվել է արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց:

Միաժամանակ, այն ուսանողներին, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, կտրամադրվօ վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»,- ասվում է նախարարի գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից ապաքինվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---