Կորոնավիրուսով ծանր հիվանդներից 2-ի մոտ դրական դինամիկա է

Կորոնավիրուսով ծանր հիվանդներից 2-ի մոտ դրական դինամիկա է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը, նշել է նա։

Մարտի 30-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում հիվանդության հաստատված 482 դեպք կա։ 30 պացիենտ առողջացել է, 3-ը՝ մահացել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---