Արցախում նախագահ ու ԱԺ են ընտրում

Արցախում նախագահ ու ԱԺ են ընտրում

PanARMENIAN.Net - Արցախում մարտի 31-ի առավոտյան 8:00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը` մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները:

Նախագահի պաշտոնի համար պայքարելու է 14 թեկնածու: Երկրի ղեկավար դառնալու հայտ են ներկայացրել «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը, «Արդարություն» կուսակցությունից Վիտալի Բալասանյանը, ինքնաառաջադրվել են Արցախի ԱԳՆ ղեկավար Մայիս Մայիլյանը, թեկնածուներ Սերգեյ Ամիրյանը, Քրիստինե Բալայանը, Բելլա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը: Արցախի պահպանողական կուսակցության կողմից առաջադրվել է Դավիթ Բաբայանը, ՀՅԴ-ի թեկնածուն Դավիթ Իշխանյանն է, Ժողովրդավարական կուսակցությունից առաջադրվել է Աշոտ Ղուլյանը, «Ազգային վերածնունդից»` Հայկ Խանումյանը, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն առաջադրել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, իսկ «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել է Վահան Բադասյանը:

Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103,506 քաղաքացի:

Արցախում նախագահական ընտրություններ վերջին անգամ եղել են 2012-ին: Դա պայմանավորված էր 2017 թվականին կայացած սահմանադրական հանրաքվեով. նոր սահմանադրությամբ՝ մինչև 2020 թվականը սահմանվել էր անցումային շրջան, և այդ ժամանակաշրջանի համար երկրի նախագահն ընտրվել էր խորհրդարանի պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ: Արցախի գործող նախագահը Բակո Սահակյանն է:

 Ուշագրավ
Իշխանությունը քննարկում է ընտրություններին գնալու ձևաչափը
Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ
Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը»
Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով