Թորոսյան․ ՀՀ կբերվի 100 շնչառական ապարատ ու 60,000 թեստ

Թորոսյան․ ՀՀ կբերվի 100 շնչառական ապարատ ու 60,000 թեստ

PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատով, 60,000 թեստով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն։

Այդ մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում:

Թորոսյանը նաև անդրադարձել է կորոնավիրուսով վարակավածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին:

Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերին, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին վերաբերող հարցեր:

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 30-ի դրությամբ բուժվել է 30 հիվանդ, մահվան 3 դեպք կա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---