ԱԺ-ն չի ընդունել հիվանդներին ու մեկուսացածներին հեռախոսի լոկացիայով հետևելու օրենքը

ԱԺ-ն չի ընդունել հիվանդներին ու մեկուսացածներին հեռախոսի լոկացիայով հետևելու օրենքը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը չի կարողացել երկրորդ ընթերցմամբ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսում էր կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում հեռախոսների միջոցով։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է արել ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը:

Արդյունքում կողմ է քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ զրոական, նախագծերի փաթեթը չի ընդունվել՝ ոչ բավարար ձայների արդյունքում։ Նախագիծն անցկացնելու համար պետք էր առնվազն 67 ձայն::

88-հոգանոց «Իմ քայլի» մի քանի պատգամավոր ներկա չի եղել քվեարկությանը, արդյունքում խմբակցությունն ուներ 65 ձայն։ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը, ինչի արդյունքում անհրաժեշտ քանակի ձայներ չեն հավաքվել:

Փոփոխությունները հնարավորություն են տալու կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։

Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---