Տավուշում կորոնավիրուսի 2 դեպք կա31 մարտի 2020 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզում կորոնավիրուսի 2 դեպք կա, որոնք ներառված են վարակակիրների ընդհանուր թվի հաշվարկում։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Հայկ Չոբանյանը: «Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում», - գրել է նա: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 532 դեպք կա: Բուժվել է 30 հիվանդ, մահվան 3 դեպք կա: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |