Փաշինյան. Սահմանափակումներն առնվազն 10 օրով կերկարաձգվեն

Փաշինյան. Սահմանափակումներն առնվազն 10 օրով կերկարաձգվեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում առնվազն 10 օրով կերկարաձգվեն մինչև մարտի 31-ը գործող տեղաշարժշման սահմանափակումները: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ դրական ախտորոշված պացինետներից 424-ը ջերմություն չունեն: Պացիենտներից մոտ 90 հոգի թոքաբորբ ունեն, նրանցից 30-ի վիճակը ծանր է:

Նա հայտել է նաև, որ պատրաստվում են նորից ԱԺ ներկայացնել քաղաքացիների հեռախոսազանգերին հետևելու նախագիծը, որի իմաստը, ըստ վարչապետի, հասկանալն է, թե մարդն ում հետ է շփվել և ումից է վարակվել: Վարչապետի խոսքով՝ նախագիծը պոտենցիալ վարակակիրների շրջանակը հասկանալն է:

Փաշինյանը հայտնել է նաև, որ առաջիկա 10 օրվա համար նոր որոշումը պարետատունը կհրապարակի՝ որոշ բացառություններով տնտեսական գործունեության համար, նաև որոշ պայմաններ կձևափոխվեն, սակայն հիմնական ուղերձը նույնն է մնալու: Նա հորդորել է մնալ տանը և պահպանել առողջությունը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---