Թուրքմենստանում ԶԼՄ-ներին արգելել են «կորոնավիրուս» բառն օգտագործել․TJournal31 մարտի 2020 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենստանի իշխանություններն արգելել են պետական ԶԼՄ-ներին «կորոնավիրուս» բառն օգտագործել և հանել են այն առողջապահության նախարարության տեղեկատվական բրոշյուրից։ Այդ մասին գրում է TJournal-նը «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) և «Թուրքմենստանի քրոնիկոնը» անկախ պարբերականին հղումով։ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում RSF-ի բաժանմունքի ղեկավար Ժաննա Կավելյեն պնդում է, որ այդպիսով երկրի իշխանությունները սպառնալիքի տակ են դնում բնակչության կյանքը։ Ըստ հրապարակային տվյալների` մարտի 31-ի դրությամբ Թուրքմենստանում վարակի ոչ մի դեպք չի հայտնաբերվել։ Թուրքմենստանն այն մոտ 30 երկրից մեկն է, որը հերքում է վարակի առկայությունը երկրում։ Չնայած դրան, կանոնավոր կերպով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |