Հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվում է, միջմարզային տեղաշարժը` սահմանափակվում![]() 1 ապրիլի 2020 - 01:45 AMT PanARMENIAN.Net - Պարետի նոր որոշմամբ մարզերի միջև, ինչպես նաև Երևանի ու մարզերի միջև բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակվում է։ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև ապրիլի 1-ը` ժամը 14:00-ն, տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: Բացի այդ, հանրային տրանսպորտի գործունեությունը կդադարեցվի` բացառությամբ երկաթուղայինի։ Տաքսիների աշխատանքը կթույլատրվի։ Բացի այդ, օրը 1 անգամ կթույլատրվի մարզվել կամ հեծանիվ քշել տնից մինչև 500 մ հեռավորության վրա՝ ձևաթղթի առկայության դեպքում։ Նախկինում գործող 1 մեքենայում ոչ ավելի, քան 2 հոգու (վարորդին ներառյալ) արգելքն ընտանիքի անդամների համար կհանվի՝ համապատասխան փաստաթուղթ ունենալու դեպքում։ Ընտանիքի անդամ են համարվելու ամուսինները, երեխաները, ծնողները, քույր-եղբայրները։ Այդ բացառությունը կարվի նաև նույն ընկերության աշխատակիցների պարագայում։ Պարետի որոշումն ամբողջությամբ հասանելի է կայքում։ ![]() ![]() Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |