Թումոն 50 համակարգիչ կտրամադրի հեռավար կրթության համար

Թումոն 50 համակարգիչ կտրամադրի հեռավար կրթության համար

PanARMENIAN.Net - Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 50 համակարգիչ կտրամադրի ԿԳՄՍ նախարարությանը՝ հեռավար կրթության համար։ Այդ մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Թումոյի 50 համակարգիչն արդեն պատրաստ են ուղևորվելու ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հավաքագրման կետ, որտեղից էլ կբաշխվեն Հայաստանի դպրոցներով։ Դե ինչ, սիրելի գործընկերներ, միանո՞ւմ եք մեզ», - ասված է գրառման մեջ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է արել ավելորդ համակարգիչ կամ գաջեթ ունենալու դեպքում դրանք նվիրել հեռավար կրթությունն ապահովելուն, քանի որ առնվազն 21,000 սարքի պակաս կա ՀՀ-ում:

Մարտի 29-ից՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն (10:00-15:00՝ կազմակերպությունների համար, 15:00-18:00՝ անհատների համար), Հանրապետության 73 հասցեում՝ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տարածքում գործում է ընդունման կետ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---