Փաշինյան․ Արցախում ընտրությունները բարձր որակի էին

Փաշինյան․ Արցախում ընտրությունները բարձր որակի էին

PanARMENIAN.Net - Արցախում անցկացվել են բարձր որակի ընտրություններ, և դրա մասին վկայում են պաշտոնական արդյունքները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա արձանագրել է, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հրաությունյանին չի հերիքել մի քանի հարյուր ձայն՝ ընտրությունների հենց առաջին փուլում հաղթանակ տանելու համար։

«Այս փաստն ինքնին բավականին խոսուն է, խոսուն է նաև նախագահի թեկնածուների և խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեծ թիվը։ Խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ՝ ընդդիմադիր ուժեր։ Եվ ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսակետից»,- նշել է նա:

Մարտի 31-ին Արցախում կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում 14 թեկնածուից ոչ ոքի չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայներ հավաքել, ապրիլի 14-ին կայանալու է ընտրությունների երկրորդ փուլը։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում օրենսդիրում քաղաքական 5 ուժ կլինի։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---