ՀՀ-ում վարակվածներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկը երիտասարդ է

ՀՀ-ում վարակվածներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկը երիտասարդ է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 5 ծայրահեղ ծանր պացինետ կա, նրանց բոլորին արհեստական շնչառության սարքեր են միացված, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ այդ պացիենտներից 4-ը տարեցներ են, ունեն ուղեկցող հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ։ Վերջինիս հիվանդությունների շրջանակը պարզվում է, հիվանդն ատիպիկ թոքաբորբ է տանում։

Նախարարը հայտնել է, որ այս պահին ՀՀ-ում առանձին մոբիլիզացված 55 սարք կա, դրանցից օգտագործվում են 5-ը։ Սարքերի թիվը կմեծանա Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդնաոցի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավվելուց հետո, այնտեղ կա ևս 20 սարք։

Թորոսյանը նշել է, որ Չինաստանից հատուկ չվերթով մոտ 100 տեսակի սարք է ՀՀ գալու, ևս 50 սարք պատվիրվել է։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---