Թորոսյան․ ՀՀ-ում վարակված բուժաշխատողներն ավելանում են, պետք է պաշտպանենք նրանց 2 ապրիլի 2020 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներ կան և նրանց թիվն ավելանում է, PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ-ում 3 բուժաշխատող է վարակված կորոնավիրուսով։ «Ցավալի է և անխուսափելի բուժաշխատողների թվի ավելացումը։ Նաև զավեշտալի դեպքեր կան, որ երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում՝ շփվելով պոտենցիալ վարակակիրների հետ, այլ իրենց կենցաղային շրջանակում, որը պարզվում և մեկուսացվում է։ Սա մեր հիմնական խնդիրներից մեկն է և պետք է պաշտպանենք բուժաշխատողներին՝ ապագայում նրանց կողմից ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով ԱՆ հիվանդների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակված 14 աշխատողի առողջականին, նախարարը նշել է, որ նրանք լավ են, նրանց այժմ այլ մասնագետներ են փոխարինում: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |