Հռոմի պապը կոչ է արել աղոթել ԶԼՄ-ներում աշխատողների համար

Հռոմի պապը կոչ է արել աղոթել ԶԼՄ-ներում աշխատողների համար

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բոլորին աղոթել ԶԼՄ-ներում աշխատողների համար։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում իր միկրոբլոգում։

«Եկեք միասին աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում, ովքեր կապ են հաստատում և իրազեկում մեզ, որպեսզի մարդիկ այդքան մեկուսացված չլինեն, և կրթում են երեխաներին: Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ անցկացնել մեկուսացման այս շրջանը»,- ասվում է գրառման մեջ:

Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակների քանակը գերազանցել է 820,000-ը, ավելի քան 40,000 մարդ մահացել է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---