Թորոսյանը՝ ՀՀ-ում իրավիճակի հնարավոր սրման մասին․ Պետք է պատրաստ լինենք, ինչպես պատերազմի 2 ապրիլի 2020 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում իրավիճակի սրման պարագայում կորոնավիրուսով հիվանդների ընդունման համար ոչ միայն Մարզահամերգային համալիրն է նախատեսվել, այև երկրի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հոսպիտալի վերածվել, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, և դրա մեջ տարօրինակ բան չկա, ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե այդպիսի սցենարներ չքննարկվեին։ Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ նաև, ինչպես շատ երկրներում, որ հնարավոր է հիվանդանոցներում, մարզադահլիճներում պացինետներին տեղ չլինի, և դրանով է կարևոր մեր պատասխանատվության զգացումը՝ դա թույլ չտալու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ եթե նման իրավիճակ առաջանա, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի դրան՝ ինչպես արհավիրքի, ջրհեղեղի, պատերազմի։ Նախարարի խոսքով՝ համաճարակը ոչնչով չի տարբերվում մյուս զանգվածային արհավիրքներից։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |