Վիրահայոց թեմը Սբ Զատկի արարողությունները փոփոխված ձևաչափով կանցկացնի 2 ապրիլի 2020 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ՀԱԵ Վիրահայոց թեմը հայտարարել է, որ Վրաստանում գործող արտակարգ դրությունից ելնելով, Սբ Զատկի տոնական արարողությունները կանցկացվեն փոփոխված ձևաչափով: Հավատացյալները կկարողանան, պատարագը լսել եկեղեցու բակում՝ բարձրախոսների միջոցով, որտեղ կկանգնեն հեռավորություն պաշտպանելով: Հայ առաքելական եկեղեցին Հարության տոնը նշում է ապրիլի 12-ին: Պատարագը կհեռարձակվի առցանց, որպեսզի հավատացյալները տնից կարողանան մասնակցել տոնական միջոցառումներին, տեղեկացնում է 1tv.ge-ն։ Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 5-ին, Ծաղկազարդի տոնի պատարագը 11:00-ին կանցկացվի Թբիլիսիի Սբ Գևորգ առաջնորդանիստ տաճարում և Հավլաբարի Սբ Էջմիածին եկեղեցում: Երիտասարդ կամավորները կվերահսկեն, որ պաշտպանված լինեն արտակարգ դրության շրջանակում հայտարարված սահմանափակումները: Նշված կարգը կգործի նաև շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի պատարագի ժամանակ, ժամը 17:30-ից մինչև 20:00-ն: Հարության տոնի պատարագները ապրիլի 12-ին կանցկացվեն երկու եկեղեցում, կսկսվեն 10:30-ին և կավարտվեն Հրաշափառ Հարության տոնի շնորհավորանքով: «Ինչ վերաբերում է խոստովանության և հաղորդության կարգին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով, գոյություն ունի խոստովանություն և հաղորդություն ստանալու ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ անհատական կարգ: Տանը գտնվող տարեց և հիվանդ մարդիկ, հեռախոսի միջոցով, նախապես կկարողանան հոգևորականին հրավիրել տուն և ստանալ հաղորդություն»,- հայտարարում են Վիրահայոց թեմում: Նրանց փոխանցմամբ, Ծաղկազարդի տոնի առթիվ ապրիլի 5-12-ը ներառյալ հավատացյալները ուռենու ճյուղերը կկարողանան տանել եկեղեցի, իսկ քահանաները կօրհնեն դրանք: Վիրահայոց թեմի Թբիլիսիում գործող երկու եկեղեցիները բաց են ամեն օր, առավոտյան 08:30-ից մինչև երեկոյան 18:00-ն: Եկեղեցում ժամանակավորապես թույլատրելի է միայն երեք հավատացյալի ներկայություն: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |