Կորոնավիրուսը` տարածաշրջանում. Վրաստանի, Իրանի, ՌԴ-ի, Թուրքիայի ու Ադրբեջանի թվերը

Կորոնավիրուսը` տարածաշրջանում. Վրաստանի, Իրանի, ՌԴ-ի, Թուրքիայի ու Ադրբեջանի թվերը

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 23 մարդ ապաքինվել է, կարանտինում 5437 մարդ կա, հսկողության տակ՝ 260։

Իրանում COVID-19-ով վարակման դեպքերը հասել են 50,468-ի։ Այդ մասին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից երկրում մահացել է 3160 մարդ, ապաքինվել՝ 16,711։

Ռուսաստանում ապրիլի 2-ին վարակման 771 նոր դեպք է գրանցվել, հայտնել է օպերատիվ շտաբը։ Ընդհանուր առմամաբ վարակվածների թիվը հասել է 3548-ի երկրի 76 շրջանում, ապաքինվել է 235 մարդ, մահացել՝ 30։

Թուրքիայում հիվանդների թիվը հասել է 15,679-ի, մահացել է 277-ը։ Ապաքինվել է 333 մարդ։

Ադրբեջանում վարակվածների քանակը հասել է 400-ի, ապրիլի 2-ի դրությամբ 41 նոր դեպք է գրանցվել, հայտնել է կառավարությանը կից օպերատիվ շտաբը։ 5 մարդ մահացել է, 26 պացիենտ՝ բուժվել։

Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ։ Մահվան ելքով 4 դեպք է գրանցվել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---