«Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ Թուրքիայի հասարակությունը սկսել է ավելի քիչ վախենալ իշխանություններից

PanARMENIAN.Net - Թուրք մտավորականության «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը կարելի է ողջունել որոշ վերապահումներով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Առաջինը, կոչի տակ ստորագրածների թիվը չափազանց փոքր է, ասելու համար թե նրանք արտահայտում են թուրք հասարակության կարծիքը: Եվ, երկրորդը, եւ գլխավորը` կոչի մեջ բացակայում է ցեղասպանություն բառը: Սակայն ցանկացած դեպքում, առաջին քայլն արված է, եւ այն կարող է հանգեցնել հաջորդ քայլերի: Կարող է եւ ոչ, այժմ գնահատականներ տալը ժամանակավրեպ է»,-ասել է Սաֆրաստյանը:



Միեւնույն ժամանակ հայ թրքագետը կարծում է, որ Թուրքիայի հասարակությունը սկսել է ավելի քիչ վախենալ իշխանություններից: «Հասարակությունն արդեն այն չէ, ինչ 2-3 տարի առաջ: Սա եւս կարող է լինել այս արշավի բացատրություններից մեկը»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---