ՀԲ-ն $3 մլն է հատկացրել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ՀԲ-ն $3 մլն է հատկացրել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը $3 մլն է տրամադրում Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու նկատակով։

Գումարը հատկացվել է ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ $1.35 մլն արժողությամբ։

Գնումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում Համաշխարհային բանկի արագացված ընթացակարգերի կիրառմամբ։

Արդյունքում Հայաստանի առողջապահական համակարգը կզինվի լրացուցիչ բարձրորակ սարքերով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության ավելացող հաստատված դեպքերի բուժման համար։

«Այս հանկարծահաս իրավիճակում Բանկը պատրաստ է՝ աջակցելու համավարակի ազդեցության մեղմացմանը նպաստելու Հայաստանի արձագանքին», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։

Նույն մոտեցումը կկիրառվի օդափոխության հավելյալ սարքերի, ինչպես նաև անձնական պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերման գործընթացում՝ առողջապահության հրատապ կարիքները բավարարելու նպատակով։ Բացի այդ, Համաշխարհային բանկը պատրաստ է վերածրագրավորելու Հայաստանում իր ընթացիկ ծրագրերի պորտֆելը՝ տարբեր ոլորտներում COVID-19 –ին հակազդելու ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով։

Համաշխարհային բանկի խումբը գործողության մեջ է դնում 14 միլիարդ դոլար արժողությամբ արագ արձագանքման փաթեթ՝ զարգացող երկրներում COVID-19-ի նկատմամբ հակազդումն ուժեղացնելու և վերականգնման փուլի հասնելու ընթացքը կրճատելու նպատակով։ Անմիջական հակազդումը ներառում է ֆինանսավորում, քաղաքականության մասով խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն, որը երկրներին կօգնի հաղթահարել համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները։

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 8 միլիարդ դոլարի ֆինանսավորում է տրամադրում ի աջակցություն համավարակից տուժած մասնավոր ընկերությունների և աշխատատեղերի պահպանման։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Զարգացման միջազգային ասոցիացիան (IBRD and IDA) նախնական 6 միլիարդ ԱՄՆ դոլար են հատկացնում առողջապահության ոլորտում արձագանքմանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---