Messenger-ով հնարավոր կլինի զանգել նաև համակարգչից

Messenger-ով հնարավոր կլինի զանգել նաև համակարգչից

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի օգտատերերը կկարողանան Messenger-ով զանգահարել նաև համակարգչից՝ ընկերությունը գործարկել է հավելվածի դեսքթոփային տարբերակը macOS-ի և Windows-ի համար։

Նոր գործառույթը հասանելի է ապրիլի 2-ից, գրում է Vc.ru-ն` Reuters-ին հղումով։

Թարմացումը թողարկվել է օգտատերերի մոտ Zoom հավելվածից օգտվողների զգալի աճով պայմանավորված։ Facebook-ը Messenger-ի դեսքթոփային տարբերակի թողարկման մասին հայտարարել էր դեռ 2019-ին։

Սոցցանցը պարզել է, որ մարտին աուդիո և տեսազանգերի համար մեսենջերի բրաուզերային տարբերակից օգտվողների քանակն ավելացել է ավելի քան 100%-ով։

Ավելի վաղ Slack, Zoom և Microsoft Teams ծառայությունների հեղինակները հայտարարել էին, որ կորպորատիվ մեսենջերների լսարանը փետրվար-մարտին զգալի աճել է զանգվածաբար հեռահար աշխատանքի անցնելու պատճառով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---