«Արսենալը» մերժել է Մխիթարյանի մասով «Ռոմայի» 2-րդ առաջարկը![]() 3 ապրիլի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» կրկին մերժել է «Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ իտալական ակումբի առաջարկը, գրում է The Express-ը։ Սա «Ռոմայի» արդեն երկրորդ առաջարկն է Մխիթարյանի վերաբերյալ, որն անգլիական ակումբը մերժում է։ «Ռոման» 10 մլն ֆունտ է առաջարկել, սակայն «Արսենալը» 18 մլն ֆունտ է ուզում։ Ըստ պարբերականի` իտալացիները կարող են հրաժարվել Մխիթարյանին ձեռք բերելու գաղափարից և գնել Պեդրոյին «Չելսիից»։ Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ դառնալով։ Իտալական ակումբը լոնդոնյան «Արսենալից» վարձակալել է նրան մինչև խաղաշրջանի ավարտը։ ![]() ![]() Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում` Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |