ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ փորձարկվող դեղամիջոց ձեռք բերելու հարցով ՌԴ-ի հետ չի բանակցում![]() 3 ապրիլի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ Հայաստանում որևէ պետական մարմին ռուսական «Մեդսինթեզ» ընկերության հետ բանակցություն չի վարում կորոնավիրուսի դեմ փորձարկման փուլում գտնվող «Տրիազավիրին» դեղամիջոցի խմբաքանակ ներկրելու հարցով, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Նա նաև նշել է, որ տվյալ դեղորայքը ՌԴ-ից Հայաստան ներկրելու շուրջ նախարարությունը որևէ բանակցություն չի վարում: Պարետատունը ևս նման բանակցություն չի վարում ռուսական կողմի հետ, հայտնել է պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը։ «Այս պահի դրությամբ մեր կողմից որևէ բան չկա այս մասով: Սպասում եմ, որ ԱԳՆ-ն ինչ-որ մի բան կասի», - ասել է նա: Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության` շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ռուսական «Մեդսինթեզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պետրովը հայտարարել էր, թե դեղամիջոցը Հայաստանին մատակարարելու բանակցություններ են ընթանում: Նշվում էր նաև, որ դեղամիջոցն ուղարկվել է Չինաստան՝ որպես մարդասիրական օգնություն: Այնտեղ այն փորձարկվում է կորոնավիրուսի բուժման համար: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Ապաքինվել է 43 անձ։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |