ԿԳՄՍՆ․ Կապի օպերատորների հետ պայմանավորվածությամբ հատուկ՝ կրթական սակագին կսահմանվի

ԿԳՄՍՆ․ Կապի օպերատորների հետ պայմանավորվածությամբ հատուկ՝ կրթական սակագին կսահմանվի

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կապի օպերատորների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ հատուկ` մատչելի կրթական սակագին սահմանելու համար: Այդ մասին ասվում է նախարարության ֆեյսբուքյան էջում։

«Մանրամասները կներկայացվեն տեխնիկական վերջին կարգավորումներից հետո»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստանում գործող արտակարգ դրւթյամբ պայմանավորված ՀՀ բուհերն ու դպրոցներն անցել են հեռավար ուսուցման։ Հեռավար համակարգի ներդրումը նախատեսվում էր 2021-ին, բայց արտակարգ դրությունը կօգտագործվի պիլոտային ծրագիրը փորձարկելու և ավելի շուտ այն կյանքի կոչելու համար։ Արդեն իրավական հիմքերն են ստեղծվում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---