Համաշխարհային հանրության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման հանդեպ զգալիորեն փոխվել է

PanARMENIAN.Net - Վերջին 2-3 տարում համաշխարհային հանրության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչմանը զգալիորեն փոխվել է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Մի քանի տարի առաջ ամերիկացի պատմաբանը կամ քաղաքական գործիչը կարող էր կասկած հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այժմ տեղի է ունենում հակառակը: Նույնն է նաեւ Եվրոպայում` մամուլը գրում է 1915թ. իրադարձությունների մասին, հայերի կոտորածի ողջ մեղքը բարդելով Օսմանյան կայսրության վրա»,-նշել է նա:



Հայ թրքագետը գտնում է, որ Այժմյան Թուրքիայի քաղաքական վերնախավը չի կարողանում հրաժարվել օսմանյան ժառանգությունից, եւ հենց դրանում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման դժվարությունը: «Թուրքիան վախենում է, որ Հայաստանը կարող է հայտարարել իր տարածքային պահանջների մասին, սակայն դա այդպես չէ, քանի որ նման պահանջի համար չկա միջազգային իրավական մեխանիզմ»,-նշել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---