ԱԶԲ․ 2020-ին տնտեսական աճը ՀՀ-ում կդանդաղի մինչև 2.2% 4 ապրիլի 2020 - 12:50 AMT PanARMENIAN.Net - 2020-ին տնտեսական աճը Հայաստանում կդանդաղի մինչև 2.2%՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Այդ մասին ասվում է Ասիական զարգացման բանկի զեկույցում։ Ըստ դրա՝ 2020-ին ՀՀ-ում նաև որոշ գնաճ է ակնկալվում, որը, ըստ կանխատեսումների, 2021-ին պետք է կայունանա։ Ակնկալվում է, որ իրավիճակը կշտկվի 2021-ին՝ աճը կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսվել են երկրում 2019-ին և 2020-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։ Զեկույցում կարևորվում է պետական ներդրումների աճը։ 2018-ին տնտեսական աճը ՀՀ-ում կազմել է 5,2%, իսկ 2017-ին՝ 7,6%: Ըստ զեկույցի նաև՝ Ադրբեջանում տնտեսական աճը կդանդաղի մինչև 0,5%՝ նավթի գների նվազմանը զուգահեռ, սակայն նավթի արդյունահանման ծավալների աճը 2021-ին կնպաստի, որ տնտեսական աճը հասնի 1,5%։ Վրաստանում, ըստ զեկույցի, աճը զրոյին մոտ կլինի, իսկ 2021-ին ակնկալվում է, որ այն կհասնի 4,5%-ի։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |