Չարենցավանում կորոնավիրուսի 81 դեպք կա

Չարենցավանում կորոնավիրուսի 81 դեպք կա

PanARMENIAN.Net - Չարենցավանում կա կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված 81 դեպք, հայտնել են Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մարզպետարանում հույս են հայտնել, որ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի հանգստյան տներում։

Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։

Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքի և մի շարք տնտեսվարողների գործակցության արդյունքում սոցիալական տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվում։

Տարբեր տնտեսվարողներ համայնքի մոտ 450 ընտանիքի ապահովում են ամենօրյա սննդով, իսկ Կոտայքի նախկին մարզպետ, գործարար Կարապետ Գուլոյանի կողմից վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում Չարենցավանի բժշկական կենտրոնին է նվիրաբերվել 5 մլն դրամ:

Առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հիվանդության վարակակիրների թվով առաջատար են Երևանը, Արարատը, Կոտայքն ու Արմավիրը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 4-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 770-ի՝նախորդ օրվա համեմատ ավելանալով 34-ով: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---