ՌԴ-ում կորոնավիրուսից ՀՀ քաղաքացի է մահացել

ՌԴ-ում կորոնավիրուսից ՀՀ քաղաքացի է մահացել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսից ՀՀ քաղաքացի է մահացել, հայտնել է Sputnik Armenia-ն՝ ՌԴ-ում դեսպան Վարդան Տողանյանին հղում անելով։

«Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։ Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասել է դեսպանը։

Տողանյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ 5 քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Ավելի վաղ Ռուսաստանում մահացել էր ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, համաճարակաբան 69-ամյա Արփիկ Հասրաթյանը։ Նա Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած հինգերորդ մարդն էր։ Նրա ամուսին, ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը հոսպիտալացված է։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 4-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 770-ի՝նախորդ օրվա համեմատ ավելանալով 34-ով:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---