Վրաստանում կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել

PanARMENIAN.Net - Վրատանում կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել։ Վախճանվել է Մառնեուլի շրջանի 79-ամյա բնակչուհին։ Այդ մասին տեղեկացրել է Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին։

Կինը հոսպիտալացվել էր մարտի 31-ին և զուգորդվող հիվանդություններ ուներ, գրում է apsny.ge-ն։

«Հիվանդը հոսպիտալացվել է կրիտիկական վիճակում, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Հiվանդի անամնեզում նշված է եղել քաշի կտրուկ պակաս վերջին 6 ամսում։ Հաստատվել է երկկողմանի թոքաբորբ, սեպսիս։ Ապրիլի 4-ի առավոտյան ժամը 9-ին, մահ է արձանագրվել»,-ասել է Ռատիանին։

Վրաստանում կորոնավիրուսով վարակված 154 մարդ կա, որից 28-ն ապաքինվել է։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարված, մարտի 31-ից պարետային ժամ է գործում՝ 21:00-06:00-ն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---