Fitch Ratings-ը նվազեցրել է ՀՀ վարկանիշը մինչև BB- 4 ապրիլի 2020 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը վերանայել է ՀՀ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ կանխատեսումը՝ «կայունից» նվազեցնելով մինչև «բացասական»։ Գործակալությունը նաև հաստատել է էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ «BB-» մակարդակը, ասվում է դրա կայքում հրապարակված հաղորդագրությունում։ 2019-ի նոյեմբերին Fitch-ը բարձրացրել էր ՀՀ վերոնշյալ վարկանշը մինչև «B+»՝ «կայուն» կանխատեսմամաբ։ Ըստ գործակալության գնահատականի` կորոնավիրուսի շոկը բացասաբար է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա, քանի որ մեծ է կախվածությունը հումքային բազայից, ՌԴ տնտեսությունից, որտեղից դրամական փոխանցումներ են արվում, և զբոսաշրջությունից, ինչը միայն մասնակիորեն կհատուցվի նավթի ցածր գների հաշվին: Նշվում է, որ դա տեղի է ունենում Հհ արտաքին պարտքի բարձր մակարդակի և ընթացիկ գործարքների կառուցվածքային դեֆիցիտի պայմաններում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Fitch Ratings գործակալությունը նվազեցրել է ՀՀ բանկային հատվածի համար կանխատեսումը մինչև «բացասական»։ Նշվում էր, որ կանխատեսման վատթարացումը կապված է այն տնտեսական ճնշման հետ, որը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի և նավթի գների անկմամբ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |