ՌԴ-ում կորոնավիրուսով ավելի քան 4700 մարդ է վարակվել, որից 3357-ը՝ Մոսկվայում․ «Վեդոմոստի»

ՌԴ-ում կորոնավիրուսով ավելի քան 4700 մարդ է վարակվել, որից 3357-ը՝ Մոսկվայում․ «Վեդոմոստի»

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 582 նոր դեպք է գրանցվել 32 շրջանում։ Այդ մասին հայտնել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4731-ի։

Առավելագույն թվով վարակվածներ են հայտնաբերվել Մոսկվայում՝ 434, գրում է «Վեդոմոստին»։

Ընդհանուր առմամբ, Մոսկվայում վարակման 3357 դեպք է հայտնաբերվել, մեծաթիվ վարակվածներ կան նաև Մերձմոսկովյան շրջանում՝ 260, և Սանկտ Պետերբուրգում՝ 171։

ՌԴ-ում մեկ օրում 9 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ, համաճարակից ՌԴ-ում 43 մարդ է մահացել։ Ապաքինվել է 333-ը։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 1․13 մլն-ն, ավելի քան 60,000 մարդ մահացել է, ավելի քան 233,000-ն՝ ապաքինվել։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---