Ադրբեջանում խստացրել են կարանտինային սահմանափակումները

Ադրբեջանում խստացրել են կարանտինային սահմանափակումները

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ից Ադրբեջանի ամբողջ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում գործող սահմանափակումները խստացվել են։

Ըստ օպերատիվ շտաբի՝ աշխատողները կարող են շարունակել աշխատանքը հատուկ թույլտվությամբ։ Քաղաքացիներին գնումների կամ բանկ գնալու համար ևս թույլտվություն է պահանջվում, գրում է Sputnik Azerbaycan-ը։

Թույլատրվում է նաև մասնակցել մերձավոր հարազատների հուղարկավորությանը։

Տնից դուրս գալու համար քաղաքացինրը պետք է կարճ հաղորդագրություն ուղարկեն և պատասխան հաղորդագրություն ստանան «Էլեկտրոնային կառավարություն» համակարգից, որտեղ նշված կլինեն թույլտվության ժամկետները։ Պատասխան SMS-ը հարկ է ներկայացնել ոստիկանությանը՝ ըստ վերջիններս պահանջի։

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարության մամուլի քարտուղար Իբրահմ Մամեդովը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով։

Ապրիլի 4-ի դրությամբ Ադրբեջանում 521 հիվանդ կա, որից 5-ը մահացել է, 32-ը՝ ապաքինվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---