Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է 6 ապրիլի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է՝ նա կորոնավիրուսի «պլանային թեստավորում» պետք է անցնի։ Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` Ջոնսոնը Սենթ Թոմաս հոսպիտալում է, որը գտնվում է խորհրդարանի դիմաց՝ վարչապետի նստավայրից ոչ հեռու, գրում է BBC-ն։ 55-ամյա Ջոնսոնի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել մարտի վերջին։ Ապրիլի 4-ին նա հայտարարել էր, որ ջերմությունը չի իջնում, ուստի պետք է պահպանի ինքնամեկուսացումը։ Եթե Ջոնսոնն անգործունակ ճանաչվի, ապա նրա պարտականությունները կկատարի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը։ Ապրիլի 6-ին հենց նա է վարելու կորոնավիրուսի հետ կապված COBRA արտակարգ կոմիտեի նիստը։ Photo. Reuters Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |