ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 11-ով, ևս մեկ հիվանդ է մահացել 6 ապրիլի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 6-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833 -ի՝նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ, հնարավոր է, դա լավ լուր է կորոնավիրուսի հաղթահարման մասով։ Նա հավելել է, որ ապրիլի 5-ին անցկացված 263 թեստից միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել: Փաշինյանը հայտնել է նաև մահվան 1 դեպքի մասին՝ 68-ամյա քաղաքացին երկկողմանի թոքաբորբ է ունեցել` զուգորդվող հիվանդություններով։ Նա նշել է նաև, որ եթե այս հուսադրող տեմպը պահպանվի, գուցե հնարավոր լինի մեկ շաբաթ անց մեղմացնել սահմանափակումները։ Վարչապետը կոչ է արել խստորեն պահպանել պարետատան բոլոր պահանջները և առավել նախանձախնդիր լինել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 8 դեպք է գրանցվել, 62 հոգի բուժվել է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |