Նյու Յորքում կենդանաբանական այգու վագրը վարակվել է կորոնավիրուսով 6 ապրիլի 2020 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում Բրոնքսի կենդաբանական այգու մալայական էգ վագրը՝ 4 տարեկան Նադյան, կորոնավիրուսով է հիվանդացել։ Սա COVID-19-ով վագրի վարակման առաջին դեպքն է։ «Վագրը հետազոտվել է, երբ կենդանաբանական այգու առյուծների և վագրերի մոտ ռեսպիրատոր հիվանդության ախտանշաններ են ի հայտ եկել»,- ասվում է USDA-ին կից Կենդանիների և բույսերի առողջության տեսչական ծառայության (APHIS) հայտարարության մեջ, գրում է Ինտերֆաքսը։ Բրոնքսի կենդանաբանական այգում պատմել են, որ Նադյա վագրի, նրա քրոջ՝ Ազուլի, ամուրյան 2 վագրի և աֆրիկյան 3 առյուծի մոտ «չոր հազ» է նկատվել։ Նշվում է, որ կենդանիների վիճակը լավ է, անասնաբույժի հսկողության տակ են։ «Ակնկալվում է, որ մեծ կատուները կապաքինվեն։ Հիմքեր չկան կարծելու, որ կենդանաբանական այգու մյուս կենդանիների մոտ ևս կան հիվանդության ախտանիշներ»,- ասվում է հայտարարության մեջ։ Գերատեսչության ներկայացուցիչները կարծում են, որ վագրերն ու առյուծները կարող էին հիվանդանալ իրենց խնամող աշխատակցի հետ շփումից, որը վարակված էր կորոնավիրուսով։ Վագր Նադյայի մոտ առաջին ախտանիշները գրանցվել են մարտի 27-ին։ USDA APHIS-ը հորդորել է կորոնավիրուսով հիվանդներին սահմանափակել շփումները կենդանիների հետ, այդ թվում՝ ընտանի։ Գերատեսչության մասնագետները նշել են նաև, որ չկան ապացույցներ, որ կենդանիները, այդ թվում՝ ընտանի, կարող են COVID-19-ով վարակել մարդկանց։ Բրոնքսի կենդանաբանական այգին մարտի 16-ից փակ է այցելուների համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» |