Տիգրան Համասյանի համերգը՝ տնից ու բոլորի համար

Տիգրան Համասյանի համերգը՝ տնից ու բոլորի համար

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանը տնից ուղիղ եթերում ելույթ կունենա մեկուսացած և ինքնամեկուսացած քաղաքացիների համար։

Համասյանի առցանց համերգը կկայանա ապրիլի 6-ին` ժամը 22։00-ին, ու կհեռարձակվի Կառավարության ֆեյսբուքյան էջում։

Կառավարությունից հայտնում են՝ ծրագրի շրջանակում շաբաթական 2 օր ուղիղ եթերում տնից հայ կատարողներ ելույթ կունենան։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---