Փոխնախարար․ ԵԱՏՄ-ից բուժսարքեր ու դեղորայքի հումք կներկրվի՝ առանց մաքսատուրքի 6 ապրիլի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ-ից բժշկական սարքավորումների և դեղորայքի արտադրության համար անհրաժեշտ հումքատեսակների ներմուծումը մինչև սեպտեմբեր 30-ն առանց մաքսատուրքի կարվի, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։ Նա նշել է, որ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ն արգելվում է առաջին անհրաժեշտության որոշ պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից, Միության ներսում ապրանքաշրջանառություն իրականացվել կարող է։ ԵԱՏՄ անդամ պետություններն են ՀՀ-ն, ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը։ Սիմոնյանն ասել է նաև, որ մեկ այլ որոշմամբ մի շարք ապրանքների (կարտոֆիլ, սոխ, սխտոր, գազար) ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն մինչև հունիսի 30-ը։ Սիմոնյանի խոսքով՝ ախտահանիչ նյութեր արտադրելու համար դիմած 20 ընկերությունից 19-ն ունեցել են ապրանք արտադրելու համապատասխան սերտֆիկատ։ Անդրադառնալով շուկայում գնաճին՝ փոխնախարարը հայտնել է, որ այն մեղմելու համար այլընտրանքային տարբերակներ են մշակվում և հորդորել տնտեսվարողներին տրամադրել ՀԴՄ կտրոններ։ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար 9 ծրագիր է առաջարկել՝ 4-ը տնտեսվարողների համար, 5-ը՝ սոցիալական բնույթի։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |