Կորոնավիրուսից բուժվելու ռեկորդներ՝ Իրանում․ 106 և 100 տարեկան պացիենտներն ապաքինվել են 6 ապրիլի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսից բուժվել է 106 տարեկան մի քաղաքացի՝ դառնալով վիրուսը հաղթահարած ամենատարեց պացիենտը, փոխանցում է Republic-ը։ Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների՝ Իրանում կորոնավիրուսի հաստատված մոտ 58,000 դեպք կա, երկրում վիրուսից 3739 մարդ է մահացել։ Ավելի վաղ՝ մարտի 18-ին հայտարարվել էր, որ երկրում 103-ամյա մի կին վերականգնվել է կորոնավիրուսից, նա այդ պահին վիրուսից բուժված ամենատարեց պացիենտն էր։ Ապրիլի 5-ին կորոնավիրուսից բուժվել է նաև 100 տարեկան ևս մեկ պացինետ, որը հիվանդանոցում մոտ 1 շաբաթ է անցկացրել ու դուրս գրվել, փոխանցում է LB-ն։ Իրանում կորոնավիրուսը սկսվել է տարածվել փետրվարի 19-ից։ Երկրում վարակի էպիկենտրոն էր համարվում Ղոմ քաղաքը։ Ամբողջ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 24,000-ից ավելի պացիենտ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |