Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյանի գծով ԱԺ հանձնաժողով 6 ապրիլի 2020 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով: Այդ մասին հայտնել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 5-րդ ալիքի եթերում ցուցադրված «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում` խոսելով Ապրիլյան պատերազմի մասին, ասել էր․ «Ցավոք սրտի, գրանտներով սնվող շատ լրատվամիջոցներ, անհատներ սկսեցին այդ ռազմական գործողությունները ներկայացնել որպես պարտություն: Ինձ համար շատ ցավալի էր, որովհետև իրականությունն այլ էր»։ ՀՀ երրորդ նախագահն ասել էր նաև, որ այդ օրերին հայկական կողմը կորցրել է 400 հեկտարից էլ քիչ տարածք։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |