ՔԿ․ Հրազդանում բնակվող ադրբեջանցին մեղադրվում է հարևանի սպանության մեջ 6 ապրիլի 2020 - 20:30 AMT PanARMENIAN.Net - 2019-ի դեկտեմբերին Հրազդանի բնակչի սպանության մեջ մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետությունում ծնված, ազգությամբ ազերի, սակայն վերջին 25 տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացի 41-ամյա տղամարդ, որը տուժողի վաղեմի ծանոթը և հարևանն է: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին` ժամը 22:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդն իր հարևանի տանն ընթրել և ոգելից խմիչք է օգտագործել նրա հետ, որից հետո նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել։ ՔԿ-ից նշում են, որ ադրբեջանցին, բռունցքով հարվածելով հարևանի դեմքին, գետնին է տապալել նրան, ապա բռունցքով շարունակել հարվածներ հասցնել նրա գլխին և մարմնի այլ հատվածներին, ինչի հետևանքով ստացված վնասվածքներից վերջինս մահացել է: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը`մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |