Սպորտով զբաղվելու ու հեծանիվ քշելու կարգը փոփոխվել է 6 ապրիլի 2020 - 23:04 AMT PanARMENIAN.Net - Պարետի N 34 որոշմամբ ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ քշելու կարգը փոփոխվել է: Այսպիսով, եթե առաջ կարելի էր օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու՝ առանց ժամային սահմանափակման, ապա որոշման մեջ կատարված փոփոխությամբ դա կարելի է անել առանց սահմանափակման, բայց բացառապես առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն: Այդ մասին ասվում է Պարետի համապատասխան որոշման 2-րդ կետում, այն է՝ «Հավելված N 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինել «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով»: Այսպիսով, խմբագրմամբ ստացվում է հետևյալ պատկերը. «Բնակության վայրից ոչ ավել, քանի 500 մետր հեռավորության վրա առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում»: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |