Չինաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել

Չինաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ի առավոտվա դրությամբ Չինաստանի մայրցամաքային հատվածում առաջին անգամ կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության պետական կոմիտեն։

Մինչ այդ, վարակման 32 նոր դեպք է գրանցվել, սակայն դրանք բոլորը բերովի են: Ապաքինվել է 89 մարդ, գրում է Gazeta.ru-ն։

Ընդհանուր առմամբ, Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 983 բերովի դեպք։

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր երկրում ավելի քան 82,000 վարակման դեպք է գրանցվել, մահացել է 3 300 մարդ;

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---