ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 20-ով. 25 մարդ դուրս է գրվել

ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 20-ով. 25 մարդ դուրս է գրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 7-ի դրությամբ ավելացել է 20-ով, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը 853 է։

Վարչապետը նշել է նաև, որ 25 մարդ ապաքինված դուրս է գրվել՝ հավելելով, որ առաջին անգամ ավելի շատ մարդ է ապաքինվել, քան վարակվել։

Ընդհանուր առմամբ` ապաքինվել է 87 մարդ։

Մահվան ելքով դեպքերը 8-ն են։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---