Facebook-ն օգտատերերի տեղակայման տվյալները կհավաքի և կփոխանցի հետազոտողներին 7 ապրիլի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցն օգտատերերի տեղակայման տվյալները կհավաքի և կփոխանցի հետազոտողներին՝ Covid-19-ի դեմ պայքարելու նպատակով։ Ընկերությունում պնդում են, որ բոլոր տվյալներն անանուն են լինելու, գրում է Tjournal-ը։ Facebook-ը հայտարարել է, որ նոր գործիքներ կներմուծի, որոնք կնպաստեն կորոնավիրուսի դեմ պայքարին։ Օգտատերերի տեղակայման մասին տվյալները թույլ կտան․ • Հաշվարկել հավանականությունը, ըստ որի մարդիկ նույն թաղամսում շփում կունենան միմյանց հետ • Տեղեկանալ շրջաններում կամ թաղամասերում շարժման միտումների մասին՝ որտեղ են առավել հաճախ լինում մարդիկ և ուր են գնում • Կազմել շրջանների միջև սոցիալական կապի գործակից և կանխատեսել վիրուսի տարածման հավանականությունը։ Ընկերությունը պնդում է, որ չի հետևելու կոնկրետ մարդկանց տեղաշարժին, իսկ փոխանցված ամբողջ տեղեկատվությունը գաղտնի է լինելու։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |